Բաժին. Այլ Լուրեր

Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպում է բիզնես գործընթացների բարելավմանն ուղղված դասընթացներ

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնը գործարար միջավայրի իրազեկվածության ապահովման, բիզնես գործընթացների բարելավման նպատակով սեպտեմբերի 18-ին և 19-ին կազմակերպում է «Լոգիստիկայի (բեռնափոխադրումների) գործընթացների կազմակերպում» և «Բիզնես ռիսկերի կառավարում»  թեմաներով, իսկ  սեպտեմբերի 23-ին և 24-ին՝ «Հայտարարագրում, մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ» թեմայով 2-օրյա դասընթացներ:

Սեպտեմբերի 18-ին և 19-ին նախատեսված դասընթացներում կներառվեն «Պահանջարկի պլանավորում և պատվերների հաշվառում», «Բեռնափոխադրում, ներմուծում», «Պահեստավորում, մատակարարում սպառողներին», «Ռիսկ հասկացությունը, նրա տեսակները դասակարգումը, նույնականացումը», «Բիզնես ռիսկերը, նրանց որակական գնահատումը», «Ռիսկերի նվազեցման մեթոդները», իսկ սեպտեմբերի 23-ին և 24-ին նախատեսված դասընթացում՝ «Հայտարարագրում», «Մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ»` «Կարմիր ուղի ընտրված հայտարարագրեր», «Դեղին  ուղի ընտրված հայտարարագրեր», «Կանաչ ուղի ընտրված հայտարարագրեր» թեմաները:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցման հայտը (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և դասընթացի մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել trainingcenter@customs.am էլեկտրոնային հասցեով:

Դասընթացի արժեքը 18.000 ՀՀ դրամ է:

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 982, 060 544 983:

Share