Բաժին. Այլ Լուրեր

TEDxYerevan 2013-ն ուղղված է մեծ երազանքների ձեռներեցությանը

Չորրորդ ամենամյա TEDxYerevan կոնֆերանսի խոսնակների ցանկը հրապարակվել է: Միջոցառումը տեղի է ունենալու սեպտեմբերի 14-ին, Թումո Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոնում և անցնելու է «Մեծ երազանքների ձեռներեցություն» խորագրի տակ: Տարածման արժանի գաղափարների ոգով, կոնֆերանսը մեկ տեղում կհավաքի բազմազան ոլորտներ ներկայացնող մոտ 300 առաջատար մտածողների և գործողների` արվեստագետներ, կրթության մասնագետներ, ձեռներեցներ, դիզայներներ և այլն:

Բեմ դուրս կգան 14 ոգեշնչող խոսնակներ, ովքեր կկիսվեն իրենց փորձառությամբ և տարածման արժանի գաղափարներով, ստեղծելով այն կայծը, որը կնպաստի Հայաստանի սահմաններից ներս և դուրս դրական փոփոխություններ զարգացնել: Թեմաների շրջանակը լայն է. երաժշտությունից և արևային էներգիայից մինչև «կանաչ» բիզնես:

Գրող և մարդաբան Դանա Ուոլրաթը կցուցադրի  պատմությունների ուժը, համատեղելով պատկերներ և նկարներ իր «Ալիսհայմերի» շարքից, որն իրենից ներկայացնում է իր կյանքի գրաֆիկական հուշերը իր մոր Ալիսի հետ կապված` մտագարությունից առաջ և հետո:

Հաստատելով այն կարևորությունը, որ պետք է ոգեշնչել գիտության առավել գնահատումը արվեստի և երաժշտության միջոցով, երաժիշտ Էդուարդ Մանուկյանը կներկայացնի իր վերջին աշխատանքներից մեկը, որը նվիրված է 50 տարի առաջ կենսաբանությունը հեղափոխած գիտնական, ԴՆԹ-ի հայտնագործող Ջեյմս Ուաթսոնին:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը կներկայացնի հայկական հնեաբանության հանդեպ իր կիրքը և կխոսի այն մասին, թե ինչպես օգտագործել այս անտեսված ռեսուրսը թե՜ գիտական ճանաչության և թե՜ տուրիզմի զարգացման համար:

Ադամ Պերվեզը, ով հանդիսանում է «Երջանկության աուդիտ» ընկերության հիմնադիրը և «երջանկության գծով» տնօրենը  կկիսվի իր պատմությամբ այն մասին, թե ինչպես նա գտավ երջանկությունը և կներկայացնի որոշ շոշափելի խորհուրդներ, թե ինչպես լինել ավելի երջանիկ, առողջ և կենսուրախ:

Գիտնական և արևային էներգիայի ջատագով Սուրեն Գևորգյանը կներկայացնի իր տեսանկյունը Հայաստանում արևային էներգիայի ասպարեզում, իսկ քաղաքագետ հետազոտող Իրինա Ղափլանյանը կքննարկի էթիկական բիզնես վարելու մարտահրավերները Հայաստանում:

Մեկ այլ երիտասարդ գործարար և տեխնոլոգիաների մասնագետ Նայջել Շարփը կխոսի ստարտ-ափերում պահպանման և հաջողության արժեքի մասին, և կպատմի թե ինչպես է սկսել իր միջազգային տեխնոլոգիական ստարտ-ափը:

Մասնակցությունը կոնֆերանսին հրավերով է: Այս տարի առցանց գրանցման միջոցով մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 350 մարդ:

Խոսնակների ամբողջական ցանկը հասանելի է այստեղ:

Նախորդ տարի TEDxYerevan-ի 15 ելույթներ արդեն դիտվել են 57,000 անգամ, ողջ աշխարհով մեկ:

TEDxYerevan 2013-ը կազմակերպվում է հետևյալ ընկերությունների աջակցության շնորհիվ` Սինոփսիս Հայաստան, ABBYY, Այրեքս Հայաստան, ONEArmenia հիմնադրամ և Կարաս գինիներ: Պաշտոնական գործնկեր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

TEDx-ի մասին, x = անկախ հիմունքներով կազմակերպված միջոցառում

TEDx-ը տեղական, ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիր է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: TEDx միջոցառումների ընթացքում կենդանի ելույթ ունեցող բանախոսների և TEDTalks տեսանյութերի ցուցադրման համադրումը ունկնդիրների միջև իմաստալից քննարկման և կապի առիթ է ստեղծում: TED կոնֆերանսներն ընդհանուր ուղություն են տրամադրում TEDx ծրագրին, սակայն վերջիններս անկախ հիմունքներով են կազմակերպվում, որը ենթակա է որոշակի կանոնակարգման:

TED-ի մասին

TED-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: Սկիզբ առնելով որպես քառօրյա ծրագիր Կալիֆորնիայում 25 տարի առաջ, TED-ն այժմ վերաճել է մի կառույցի, որն աջակցում է այն գաղափարներին, որոնք միտված են փոխելու աշխարհը տարբեր նախաձեռնությունների միջոցով:

TED-ի ամենամյա համագումարը հրավիրում է ողջ աշխարհի առաջատար մտածողներին և իրականացնողներին` խոսելու 18 րոպե: Նրանց ելույթներն այնուհետև հասանելի են դառնում համացանցում` TED.com կայքում, անվճար հիմունքներով: TED բանախոսներ են եղել Բիլ Քլինթոնը, Ալ Գորը, Ջեյն Գուդոլը, Էլիզաբեթ Գիլբերթը, պրն. Ռիչարդ Բրենսոնը, Նանդան Նիլեկանին, Ֆիլիպ Սթարքը, Նգոզի Օկոնյո Իուեալան, Իզաբել Ալենդեն և Մեծ Բրիտանիայի վարչապետ  Գորդոն Բրաունը: 

TED կոնֆերանսների մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք http://www.ted.com կայքը:

Share