Բաժին. Այլ Լուրեր

Գյումրիում կկազմակերպվի արվեստների և արհեստների փառատոն

Սեպտեմբերի 20-ին Գյումրիում տեղի կունենա Արվեստների և արհեստների առաջին փառատոնը, որն այլ միջոցառումների հետ մեկտեղ նվիրված է Գյումրի քաղաքի` որպես 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք լինելուն:

Փառատոնի շրջանակում կտեղադրվեն 25 տաղավարներ, որտեղ կցուցադրվեն տեղացի արհեստավորների, նկարիչների, դարբինների, ոսկերիչների, գորգագործների և քանդակագործների ավանդական աշխատանքները:

Փառատոնի ընթացքում նաև ելույթ կունենան տեղացի երաժիշտներ, պարային համույթներ և դերասաններ, ինչպես նաև կմատուցվեն գյումրեցի խոհարարների կողմից պատրաստված կերակրատեսակներ:

Փառատոնի նպատակն է ներկայացնել Գյումրիի պատմամշակութային արժեքներն և ավանդույթները, ինչպես նաև աջակցել զբոսաշրջային ներուժի զարգացմանը:

Փառատոնը կազմակերպում է «Արենի Փառատոն» հիմնադրամը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի, ՀՀ էկոնոմիկայի, մշակույթի, տարածքային կառավարման նախարարությունների և Հայաստանի համայնքների միության աջակցությամբ:

Share