Բաժին. Այլ Լուրեր

ՊԵԿ-ը կազմակերպում է դասընթացներ` փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողների համար

Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնը հոկտեմբերի 1-ից 3-ը կազմակերպում է «Հարկային օրենսդրության դրույթներ՝ փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողների համար» թեմայով դասընթաց:

Դասընթացում կներառվեն հետևյալ թեմաները` «Շահութահարկի մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Հաստատագրված վճարների մասին», «Արտոնագրային վճարների մասին», «Եկամտային հարկի մասին», «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի դրույթները: Կկազմակերպվեն նաև քննարկումներ, հարց ու պատասխան նշված թեմաների շուրջ:

Դասընթացները տեղի կունենան  Երևան, Ահարոնյան 12/3հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Արդշինինվեստբանկ ՓԲԸ  Հ/Հ  2470102790880000) մինչև 2013թ.-ի սեպտեմբերի 30-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և դասընթացի մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել  «ՀՀ ԿԱ ՊԵԿ Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am: Դասընթացի արժեքը 10.000 ՀՀ դրամ է: Լրացուցիչ տեղեկատվության համար՝ զանգահարել 060 544 986, 060 544 692:

Դասընթացի արժեքի մեջ ներառվում է նաև ուսումնական նյութերի՝ «Հարկեր, տուրքեր և վճարներ (1-ին և 2-րդ մասեր)» ժողովածուի տրամադրումը:

Share