Բաժին. Այլ Լուրեր

Կազմակերպվել է «Քո կարիերայի օրը 2013» միջոցառում

«Երիտասարդներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կայացել է «Քո կարիերայի օրը 2013» միջոցառումը: Այն համախմբել էր երիտասարդների, ովքեր ցանկանում են սովորել աշխատաշուկային ինտեգրվելու կանոնները և գտնել աշխատանք:

Միջոցառման շրջանակներում Orange Armenia ընկերության Աշխատակիցների ընտրության մասնագետ Նունե Մելքոնյանը ներկայացրել է CV կազմելու, մոտիվացիոն նամակ գրելու և հարցազրույցի մասնակցելու հմտությունները:

Ելույթով հանդես է եկել և երիտասարդների հետ իր անձնական կյանքի փորձով կիսվել Լոս Անջելեսի IconApps կազմակերպության գործադիր տնօրեն Ալֆրեդ Եսայանը:

«Երիտասարդներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Գոռ Նազարյանը երիտասարդներին ներկայացրել է կամավորության նշանակությունն ու կարևորությունը:

Միջոցառման երկրորդ հատվածում կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառին (EXPO), որին մասնակցել է շուրջ 200 երիտասարդ:

«Երիտասարդներ հանուն ապագայի» ՀԿ-ից տեղեկացնում են, որ նման միջոցառում կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ: 2012 թվականին կազմակերպված միջոցառման ժամանակ 60 մասնակից երիտասարդներից տասն աշխատանք են գտել միջոցառման շրջանակներում կազմակերպված EXPO-ի ընթացքում:

Share