Բաժին. Այլ Լուրեր

Դասընթացներ՝ հարկատուների համար

Պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոնը հոկտեմբերի 14-ից 16-ը և 21-ից 24-ը կազմակերպում է «Հարկային օրենսդրության դրույթներ ԱԱՀ վճարող հարկատուների համար» թեմայով դասընթացներ:  Դասընթացները տեղի կունենան Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Տարածած հայտարարության մեջ նվում է, որ դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է համապատասխանաբար մինչև 2013-ի հոկտեմբերի 11-ը կամ հոկտեմբերի 18-ը ներառյալ կատարել մասնակցության վճարումը (Արդշինինվեստբանկ ՓԲԸ  Հ/Հ  2470102790880000) և մասնակցության հայտը (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել trainingcenter@taxservice.am էլ. հասցեին:

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 986, 060 544 692 հեռախոսահամարներով:

Share