Բաժին. Այլ Լուրեր

«Շահող կտրոն». Վիճակահանության արդյունքների մասին

ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2013 թվականի նոյեմբերի 9-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

5  7  0  0  3  2  4  3

2013 թվականի նոյեմբերի 9-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են 2013 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 31-ը ներառյալ տրամադրված` դարձերեսին հատուկ համար պարունակող ՀԴՄ կտրոնները և դեկտեմբեր ամսին տրամադրվելիք` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված կտրոնները:

Այս վիճակահանության արդյունքներով հարկային (տարածքային) տեսչությունների կողմից նոյեմբեր ամսվա ընթացքում կընդունվեն հոկտեմբեր ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ 4 և ավելի նիշերի համընկմամբ շահած ՀԴՄ կտրոնները, իսկ 2013-ի դեկտռմբեր և 2014-ի հունվար ամիսների ընթացքում կընդունվեն դեկտեմբեր ամսվա ընթացքում տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թվի առաջին նիշից սկսած՝ ձախից աջ 5 և ավելի նիշերի համընկմամբ  նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Նոյեմբեր ամսվա ընթացքում կընդունվեն սեպտեմբերին կայացած վիճակահանության արդյունքներով (22575808 շահող թվերով) սեպտեմբեր ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում կընդունվեն հոկտեմբերին կայացած վիճակահանության արդյունքներով (48348151 շահող թվերով) նոյեմբեր ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Share