Բաժին. Այլ Լուրեր

Լիոնել Մեսսին երրորդ անգամ անընդմեջ կարժանանա «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին

Վաղը՝ նոյեմբերի 20-ին, Բարսելոնայի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հերթական` երրորդ անգամ անընդմեջ կտիրանա «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին:

Տվյալ մրցանակը ֆուտբոլիստներին տրվում է Եվրոպական սպորտային կազմակերպությունների ասոցիացիայի կողմից:

Նշենք, որ Մեսսին սյուն մրցանակին է արժանացել 2010/2011, 2011/2012 և 2012/2013թթ. խաղաշրջանների ընթացքում:

Մեսսին 2012/2013թթ. ընթացքում Իսպանիայի Առաջնության շրջանակում դարձել է 46 գոլի հեղինակ:

Share