Բաժին. Այլ Լուրեր

«Շահող կտրոն». վիճակահանության արդյունքների մասին

ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2013 թվականի դեկտեմբերի 14-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

8  5  2  8  5  9  3  8

2013 թվականի դեկտեմբերի 14-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են 2013 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 30-ը ներառյալ տրամադրված` դարձերեսին հատուկ համար պարունակող ՀԴՄ կտրոնները և 2014 թվականի հունվար ամսին տրամադրվելիք` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված կտրոնները:

Այս վիճակահանության արդյունքներով հարկային (տարածքային) տեսչությունների կողմից դեկտեմբեր ամսվա ընթացքում կընդունվեն նոյեմբեր ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ 4 և ավելի նիշերի համընկմամբ շահած ՀԴՄ կտրոնները, իսկ 2014 թվականի հունվար և փետրվար ամիսների ընթացքում կընդունվեն դեկտեմբեր ամսվա ընթացքում տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թվի առաջին նիշից սկսած՝ ձախից աջ 5 և ավելի նիշերի համընկմամբ  նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Դեկտեմբեր ամսվա ընթացքում կընդունվեն հոկտեմբերին կայացած վիճակահանության արդյունքներով (48348151 շահող թվերով) նոյեմբեր ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Դեկտեմբեր և հունվար ամիսների ընթացքում կընդունվեն նոյեմբերին կայացած վիճակահանության արդյունքներով (57003243 շահող թվերով) դեկտեմբեր ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Share