Բաժին. Այլ Լուրեր

«Շահող կտրոն». վիճակահանության արդյունքների մասին

ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2014 թվականի հունվարի 11-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

9  2  7  9  1  6  4  9

2014 թվականի հունվարի 11-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են 2013 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համար պարունակող ՀԴՄ կտրոնները և 2014 թվականի փետրվար ամսին տրամադրվելիք` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված կտրոնները:

Այս վիճակահանության արդյունքներով հարկային (տարածքային) տեսչությունների կողմից հունվար ամսվա ընթացքում կընդունվեն 2013թ.-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ 4 և ավելի նիշերի համընկմամբ շահած ՀԴՄ կտրոնները, իսկ փետրվար և մարտ ամիսների ընթացքում կընդունվեն փետրվար ամսվա ընթացքում տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թվի առաջին նիշից սկսած՝ ձախից աջ 5 և ավելի նիշերի համընկմամբ նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Հունվար ամսվա ընթացքում կընդունվեն նաև 2013թ.-ի նոյեմբերին կայացած վիճակահանության արդյունքներով (57003243 շահող թվերով) դեկտեմբեր ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Հունվար և փետրվար ամիսների ընթացքում կընդունվեն 2013թ.-ի դեկտեմբերին կայացած վիճակահանության արդյունքներով (85285938 շահող թվերով) հունվար ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Share