Բաժին. Այլ Լուրեր

ՊԵԿ-ը կազմակերպում է դասընթաց՝ «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը» թեմայով

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) Ուսումնական կենտրոնը հունվարի 23-ին, 24-ին, 30-ին և 31-ին կազմակերպում է «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ» թեմայով դասընթաց:

ՊԵԿ-ից հայտնում են, որ դասընթացի նպատակն է ապահովել «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներով սահմանված պարտադիր կուտակային վճարներին վերաբերող՝ 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած դրույթների իրազեկումը:

Դասընթացները տեղի կունենան ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Արդշինինվեստբանկ ՓԲԸ  Հ/Հ  2470102790880000) մինչև յուրաքանչյուր դասընթացին նախորդող օրը և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել «ՀՀ ԿԱ ՊԵԿ Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am:

Դասընթացի արժեքը 12.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ):

Share