Բաժին. Այլ Լուրեր

«Շահող կտրոն». Վիճակահանության արդյունքների մասին

ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2014 թվականի փետրվարի 8-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

5  2  0  3  6  8  5  3

2014 թվականի փետրվարի 8-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են 2014 թվականի հունվար ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համար պարունակող ՀԴՄ կտրոնները և 2014 թվականի մարտ ամսին տրամադրվելիք` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված կտրոնները:

Այս վիճակահանության արդյունքներով հարկային (տարածքային) տեսչությունների կողմից փետրվար ամսվա ընթացքում կընդունվեն 2014 թ.-ի հունվար ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ 4 և ավելի նիշերի համընկմամբ շահած ՀԴՄ կտրոնները, իսկ մարտ և ապրիլ ամիսների ընթացքում կընդունվեն մարտ ամսվա ընթացքում տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թվի առաջին նիշից սկսած՝ ձախից աջ 5 և ավելի նիշերի համընկմամբ նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Փետրվար ամսվա ընթացքում կընդունվեն 2013-ի դեկտեմբերին կայացած վիճակահանության արդյունքներով (85285938 շահող թվերով) հունվար ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Փետրվար և մարտ ամիսների ընթացքում կընդունվեն հունվարին կայացած վիճակահանության արդյունքներով (92791649 շահող թվերով) փետրվար ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Share