Բաժին. Այլ Լուրեր

Փետրվարի 21-ին կմեկնարկի «Դինամիկ Բուրգ» խաղաձևի Հայաստանի 2014թ.-ի բաց առաջնությունը

«Դինամիկ Բուրգ» 2014թ.-ի առաջնությունը Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիայի կողմից այս տարի կազմակերպվող առաջին խոշոր ստուգատեսն է: Նշենք, որ առաջնությանը կմասնակցեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բոլոր ուժեղագույն մարզիկները:

ՀԲՍՖ նախագահ Իգոր Խաչատուրովը հրավիրված մարզիկներին ուղղված իր խոսքում նշում է, որ տարվա սկզբին անցկացվող «Դինամիկ Բուրգ» խաղաձևի Հայաստանի բաց առաջնությունը հնարավորություն կընձեռի ծանոթանալու մարզիկների մարզավիճակին, ինչն էլ թույլ կտա առավելագույն արդյունավետությամբ պատրաստվել տարվա երկրորդ կեսին նախատեսված աշխարհի առաջնություններին:

«Դինամիկ Բուրգ» խաղաձևի Հայաստանի բաց առաջնությունը տեղի կունենա ՀԲՍՖ կենտրոնակայան «ԷՖՖԷ» բիլիարդ ակումբում` Ազատության 16:

Հիշեցնենք, որ 2013թ.-ին «Դինամի Բուրգ» խաղաձևի Հայաստանի բաց առաջնության հաղթող էր դարձել Հայաստանի բիլիարդային սպորտի առաջնությունների բազմակի հաղթող Ավետիս Ավետիսյանը:

Share