Բաժին. Այլ Լուրեր

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի շախմատի հավաքականը երկրորդն է Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի իր գործընկերների շարքում

2014թ. փետրվարի 23-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցած ՀՀ ֆինանսաբանկային համակարգի արագ շախմատի սիրողական 6-րդ առաջնությանը «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի շախմատի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկում նվաճել է 2-րդ պատվավոր տեղը` ընդամենը 0,5 միավորով զիջելով առաջատարին:
«Այս հաջողությունը մեզ համար կարևոր է հատկապես նրանով, որ Բանկի ներկայացուցիչները կարողացան հանդես գալ որպես մեկ միասնական թիմ և լինել համախմբված: Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին «Անելիք Բանկ»-ի աշխատակիցները չէին մասնակցել նման առաջնությունների և նրանցից շատերը չունեին համապատասխան փորձ, մեր տղաները գրանցեցին բավականին լավ արդյունք: Վստահ եմ, որ այս ձեեռքբերումը կոգևորի մեր աշխատակիցներին և Բանկը, մասնակցելով հաջորդ առաջնություններին, կգրանցի առավել բարձր ցուցանիշներ», նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
Share