Բաժին. Այլ Լուրեր

Շվեդիայում գործարար ակտիվության ինդեքսը գրանցել է անկում

Ընթացիկ տարվա փետրվար ամսվա արդյունքներով Շվեդիայում գործարար ակտիվության մակարդակը գրանցել է անկում։

Swedbank-ի փոխանցմամբ՝ հաշվետու ամսում գործարար ակտիվության ինդեքսը կազմել է 56,4 կետ՝ նվազելով 0,2 կետով։

Նշենք, որ 2013 թվականի արդյունքներով Շվեդիան գրանցել է 1,7% տնտեսական աճ, որը հիմնականում ձևավորվել է ներքին սպառման աճի և ներդրումային ակտիվ գործունեության արդյունքում։ Միևնույն ժամանակ, արտահանման ծավալները շարուկանել են մնալ ցածր մակարդակի վրա։

Share