Բաժին. Այլ Լուրեր

FAO.Պարենային ապրանքների գները գրանցել են աննախադեպ աճ

2014 թվականի փետրվար ամսվա արդյունքներով FAO-ի (ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպություն) պարենային ապրանքների գների ինդեքսը կազմել է 208,1 կետ։  Նախորդ տարվա արդյունքների հետ համեմատ՝  ցուցանիշն աճել է 2,6%-ով։ Նշվում է, որ ինդեքսի աճը հիմնականում պայմանավորված է միջին ջերմաստիճանի անկմամբ և պարենային ապրանքների նկատմամբ պահանջարկի աճով։

Միևնույն ժամանակ, հացահատիկի գների ինդեքսը կազմել է 195,8 կետ՝ 3,6%-ով գերազանցելով հունվար ամսվա միևնույն ցուցանիշը։ 

Նշենք, որ FAO-ի պարենային գների ինդեքսը ամսական կտրվածքով պարենային ապրանքների միջազգային գների դինամիկան արտահայտող ցուցիչ է։ 

Share