Բաժին. Այլ Լուրեր

Candy Crush Saga խաղի ստեղծողն իրեն գնահատել է 7,6 մլրդ ԱՄՆ դոլար

King Digital Entertainment-ը, որը հանդիսանում է բջջային սարքերի համար նախատեսված Candy Crush Saga խաղի ստեղծողը, պատրաստվում է արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO)։ Ընկերությունն իրեն գնահատել է 7,6 մլրդ ԱՄՆ դոլար՝ մեկ արժեթուղթը գնահատելով 24 ԱՄՆ դոլար։

Չհաստատված լուրերի համաձայն՝ IPO-ն տեղի կունենա ընթացիկ տարվա մարտի 25-ին New York Stock Exchange բորսայում։ Ներդրողներին կառաջարկվի 22,2 մլն բաժնետոմս։

IPO-ի արդյուքնում ընկերության բաժնետոմսերի 44,2%-ը կանցնի Apax-ին, որն այժմ հանդիսանում է King Digital Entertainment ընկերության բաժնետեր։

Share