Բաժին. Այլ Լուրեր

Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին

Ռուսական Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող աշխարհի թագի հավակնորդների մրցաշարի երկրորդ մրցափուլում Լևոն Արոնյանը սպիտակներով առավելության հասավ ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի նկատմամբ: Խաղն ավարտվեց 43-րդ քայլում:

Երկրորդ փուլից հետո Լևոնը վաստակել է մեկ միավոր, հիշեցնենք, որ նախորդ մրցափուլում Արոնյանը զիջել էր Վիշվանաթան Անանդին: Երրորդ փուլում Լևոնը կմրցի բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ:

Share