Բաժին. Այլ Լուրեր

ՀՊՃՀ ռեկտորի պարտականությունները դրվել են Հովհաննես Թոքմաջյանի վրա

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2014թ. մարտի 18-ից  կդադարեցվեն «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր Արա Սերգեյի Ավետիսյանի լիազորությունները  ռեկտորի  պաշտոնում` լուծելով  2011 թվականի հուլիսի 25-ին  կնքված թիվ 113 աշխատանքային պայմանագիրը` իր դիմումի համաձայն:

ՀՀ ԿԳ նախարարի հրամանով դադարեցվել են  նաև ԵՊՃՇՀ ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի լիազորություններն այդ պաշտոնում և նախարարի մեկ այլ հրամանով Հովհաննես Թոքմաջյանի վրա են դրվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի պարտականությունները:

Share