Բաժին. Այլ Լուրեր

Մահացել է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկից ստացված տեղեկությունների համաձայն երեկ մահացել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:

Ստեփան Զավենի Գիշյանը ծնվել է 1964թ. մայիսի 5-ին, Երևան քաղաքում: 1986թ.-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը:

1995-2000թթ. եղել է Հայգյուղփոխբանկի վարչության նախագահ: 2000-2006թթ.` Հայգյուղփոխբանկի գլխավոր տնօրեն: 2006-2014թթ.` ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր տնօրեն: 2003-2014թթ.` «ԱԳԲԱ Լիզինգ» Վարկային կազմակերպության գլխավոր տնօրեն: 2003-2014թթ.` «ԱԳԲԱ Լիզինգ» Վարկային կազմակերպության խորհրդի նախագահ: 2006-2014թթ.` «Հայաստանի Ալիանս Ֆրանսեզ» ՓԲ ընկերության նախագահ: 2013-2014թթ.` «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ ներդրումային և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ:

2006-2007թթ. ղեկավարել է Հայաստանի բանկերի միությունը: 2009-2014թթ. եղել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ:

Ստեփան Գիշյանը պարգևատրված էր Անանիա Շիրակացու մեդալով և ֆրանսիական «Վաստակի համար» ազգային շքանշանով:

Ստեփան Գիշյանը Հայաստանի բանկային ոլորտի լավագույն մասնագետներից և ղեկավարներից մեկն էր: Մեր ցավակցություններն ենք հայտնում նրա հարազատներին և ընկերներին:

 

Share