Բաժին. Այլ Լուրեր

Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի և Ապարանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 31-ին՝ ժամը 14:30–ի  դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է  Վարդենյաց լեռնանցքը  և  Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի և Ապարանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:     
 
Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մաքրման  և մշակման աշխատանքներ:

Share