Բաժին. Այլ Լուրեր

«Շահող կտրոն» վիճակահանության արդյունքների մասին – ապրիլ 2014

ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2014 թվականի ապրիլի 12-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

1    0    9    5    8    0    1    3
 
2014 թվականի ապրիլի 12-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են մարտ ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համար պարունակող ՀԴՄ կտրոնները և մայիս ամսին տրամադրվելիք` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված կտրոնները:

Այս վիճակահանության արդյունքներով հարկային (տարածքային) տեսչությունների կողմից ապրիլ ամսվա ընթացքում կընդունվեն մարտ ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ 4 և ավելի նիշերի համընկմամբ շահած ՀԴՄ կտրոնները, իսկ մայիս և հունիս ամիսների ընթացքում կընդունվեն մայիս ամսվա ընթացքում տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թվի առաջին նիշից սկսած՝ ձախից աջ 5 և ավելի նիշերի համընկմամբ  նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Ապրիլ ամսվա ընթացքում կընդունվեն 2014-ի փետրվարին կայացած վիճակահանության արդյունքներով (52036853 շահող թվերով) մարտ ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Ապրիլ և մայիս ամիսների ընթացքում կընդունվեն մարտին կայացած վիճակահանության արդյունքներով (72421583 շահող թվերով) ապրիլ ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Share