Բաժին. Այլ Լուրեր

Ամերիկյան պատժամիջոցների թիրախում կարող է հայտնվել Ռոսնեֆտի նախագահ Իգոր Սեչինը

Ամերիկյան Նյու-Յորք Թայմս պարբերականը գրում է, որ Ուկրայինական ճգնաժամի սրման հետ կապված, ԱՄՆ պատրաստվում է խստացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:  Մասնավորապես կազմվել է նոր ցուցակ, որի մեջ տեղ գտած մարդկանց կարգելվի մուտքը ԱՄՆ և կսառեցվեն նրանց հաշիվները: Տեղեկությունների համաձայն այս նոր ցուցակում է հայտնվել Ռոսնեֆտ ընկերության նախագահ Իգոր Սեչինը:

Նշենք, որ Ռոսնեֆտը գործնական կապեր ունի ամերիկյան մի շարք նավթային ընկերությունների հետ: Ամերիկյան ExxonMobil ընկերության իրավաբաններն արդեն զբաղված են հնարավոր ռիսկերի գնահատմամբ: Քանի որ պատժամիջողները վերաբերում են ոչ թե Ռեսնեֆտին, այլ միայն Իգոր Սեչինին, ապա հիմնական կորուստը, որ կարող են կրել ամերիկացիներն, այն է, որ Սեչինը չի կարող իր գործընկերների հետ հանդիպել ԱՄՆ տարածքում:

Share