Բաժին. Այլ Լուրեր

Իտալիայի կառավարությունը վաճառում է իր շքեղ ավտոմեքենաները

Իտալիայի կառավարությանը հաջողվել է 371 հազար եվրո աշխատել eBay համակարգի միջոցով կառավարական թանկարժեք մեքենաների վաճառքի շնորհիվ: Նման վաճառքի կազմակերպումը ցուցադրական և սիմվոլիկ բնույթ էր կրում, սրանով կառավարությւնը ցանկանում էր ցույց տալ, որ ձգտում է կրճատել նախարարությունների ծախսերը: Նշենք, որ Իտալիայում հանրությունը բողոքի ալիք էր բարձրացրել` պետական մարմինների վրա ծախսվող ահռելի միջոցների հետ կապված:

Կառավարության հաղարդագրության մեջ նշվում է, որ eBay առցանց աճուրդային համակարգի միջոցով վաճառվել է 52 մեքենա, որոնք հիմնականում պատկանել են Ոստիկանությանն ու Պաշտապնության նախարարությանը: Վաճառված մեքենաների մեջ են եղել նաև BMW և Audi մակնիշի մեքենաներ:  Աճուրդով նախատեսվում է վաճառել նաև 8 զրահապատ Maserati: Դրանցից ամեն մեկի գինը կարող է հասնել 100 000 եվրոյի:

Նախատեսված է, որ մինչև մայիսի 16-ը կվաճառվի մոտ 151 մեքենա: Կառավարության հայտարարության մեջ ասվում է նաև, որ վաճառքի են ներկայացվել այն մեքենաները, որոնց կարիքը պետական մարմիններն ըստ էության չունեն:

Share