Բաժին. Այլ Լուրեր

Ռուբեն Վարդանյանն իր ցավակցություններն է հղել Հրանտ Վարդանյանի մահվան կապակցությամբ

Ռուբեն Վարդանյանը եւ Վերոնիկա Զոնաբենդը, ինչպես նաեւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը ցավակցություն են հայտնել գործարար, բարերար, «Գրանդ Հոլդինգ»-ի ղեկավար Հրանտ Վարդանյանի մահվան կապակցությամբ։

«Խորը ցավով ընդունեցինք Հրանտ Վարդանյանի մահվան գույժը։ Մարդ, երկրի քաղաքացի, ով առաջիններից մեկը բարձրաձայնեց ազգային արտադրողի կարեւորության մասին։ Դեռեւս «Հայաստան 2020» ծրագրի շրջանակներում շատերը խանդավառվում էին Հրանտ Վարդանյանի տոկունությամբ եւ աշխատասիրությամբ։ Հուսով ենք նա իր կատարած աշխատանքով եւ կենսակերպով օրինակ կծառայի այլ գործարարների համար՝ Հայաստանի զարգացման գործում առավել ակտիվ եւ նախաձեռնող գործունեություն ծավալելու համար»։

Share