Բաժին. Այլ Լուրեր

ՊԵԿ. մրցույթ հարկային ԵՎ մաքսային ծառայությունների թափուր աշխատատեղերը համալրելու համար

ՊԵԿ-ը հայտարարել է բաց և փակ մրցույթներ հարկային և մաքսային ծառայության թափուր պաշտոնները համալրելու համար:

Փաստաթղթերն, անձը հաստատող փաստաթղթով, ընդունվում են ք. Երևան, Խորենացի 7 հասցեում, աշխատանքային օրերին ժամը 10:00-ից 12:00-ը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2014 թվականի մայիսի 20-ի ժամը 12:00-ն է:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ ԿԱ ՊԵԿ Անձնակազմի կառավարման վարչություն՝ (060) 544 624, (060) 544 694 հեռախոսահամարներով:

Մրցույթը կանցկացվի 2014թ-ի հունիսի 2-ին և 3-ին, ք. Երևան, Կոմիտաս 35 հասցեում (Արաբկիրի ՀՏ շենքում): Մրցույթի մասնակիցների ցուցակները համապատասխան ժամանակացույցով կտեղադրվեն ՊԵԿ-ի պաշտոնական կայքէջերում (www.taxservice.am, www.customs.am):

Թափուր պաշտոնների ցանկին, գործառույթներին, մրցույթին մասնակցելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկին և մրցույթի վերաբերյալ հավելյալ տեղեկություններին ու կից բոլոր փաստաթղթերին /հարցաշար, պաշտոնի նկարագիր, նորմատիվային ակտերի ցանկ, դիմումի ձև, հայտարարության ձև/ կարող եք ծանոթանալ այստեղ:

Share