Բաժին. Այլ Լուրեր

Brabus-ը թողարկել է Mercedes GLA թունինգի ենթարկված տարբերակը

Brabus ընկերությունը հայտնի է Mercedes մակնիշի մեքենենաների թունինգով: Սովորաբար թունինգի համար ընտրվում են Mercedes-ի կողմից արտադրվող ամենաթանկ մոդելները: Սակայն վերջերս Brabus-ի կողմից թողարկվել է Mercedes GLA կոմպակտ քաղաքային ամենագնացի թունինգի երնթարկված տարբերակը:

Իհարկե, Brabus-ը չի սահմանափակվել միայն մոդելի արտաքինի կատարելագործմամբ: 40 ձիաուժով ավելացվել է նաև մեքենայի հզորությունը և հասել 208 ձիաուժի, ինչը մեքենային հնարավորություն է տվել 100 կմ/ժ արագությունը հավաքել 4.4 վայրկյանում: Նշենք նաև, որ մեքենայի արագության առավելագույն արժեքը սահմանափակվել է 270 կմ/ժ-ով: Brabus-ը նոր մոդելի գինն առայժ չի հայտնում, սակայն նշվում է, որ այն կարող է փոփոխվել` հաճախորդի նախասիրություններից և պատվերից ելնելով:

Share