Բաժին. Այլ Լուրեր

Մարզահամերգային համալիրը երրորդ անգամ կդրվի աճուրդի` գինը կիջեցվի ևս 10%-ով

Մեր ընթերցողներին տեղեկացրել էինք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ԴԱՀԿ կողմից դրվել է աճուրդի: Առաջին աճուրդի ընթացքում մեկնարկային գինը սահմանվել էր 19.35 մլրդ դրամ կամ մոտ 47 մլն դոլար: Աճուրդի ավարտին` մայիսի 29, գնման առաջարկներ չէին եղել, հետևաբար հունիսի 2-ից 12-ն հայտարարվել էր կրկնակի աճուրդ: Այս անգամ գույքի մեկնարկային արժեքը գնահատվել էր 17.41 մլրդ դրամ կամ մոտ 42.5 մլն դոլար:

Այսօր պարզ է դարձել, որ կրկնակի աճուրդի ընթացքում ևս գնման առաջարկներ չեն ստացվել, ինչն էլ նշանակում է, որ մարզահամերգային համալիրը առաջիկա երեք աշխատանքային օրվա ընթացքում երրորդ անգամ կդրվի աճուրդի: Այս անգամ ևս մեկնարկային գինը կիջեցվի 10%-ով և կկազմի մոտ 15.67 մլրդ դրամ կամ 38.25 մլն դոլար:

Share