Բաժին. Այլ Լուրեր

Բրազիլիա 2014. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բացվեց Բրազիլիայի հաղթանակով

Բրազիլիայում մեկնարկած Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղում Բրազիլիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Խորվաթիայի հավաքականին:

Խաղի հաշիվը, բրազիլացի Մարսելոյի օգնությամբ, 11-րդ րոպեին բացեցին Խորվաթ ֆուտբոլիստները` գրանցվեց ինքնագոլ: 29-րդ րոպեին Բրազիլացի Նեյմարը, գերճշգրիտ հեռահար հարվածով,  հավասարեցրեց հաշիվը: Խաղի ամենավիճահարույց դրվագը տեղի ունեցավ 71-րդ րոպեին, երբ բրազիլացիների հարձակվող Ֆրեդը վայր ընկավ խորվաթների տուգանայինում, ինչ արդյունքում էլ Բրազիլիայի հավաքականը ստացավ 11 մետրանոց տուգանային հարվածի իրավունք` Նեյմարի հարվածը հասավ նպատակին` 2-1: Խաղի 90-րդ րոպեին բրազիլացիները խփեցին երրորդ գնդակը` գեղեցիկ հեռահար հարվածով աչքի ընկավ Օսկարը:

Այսօր կկայանա 3 հանդիպում.

1. 20:00 – Մեքսիկա – Կամերուն

2. 23:00 – Իսպանիա – Նիդերլանդներ (2010թ. եզրափակչի կրկնություն)

3. 02:00 – Չիլի – Ավստրալիա

Share