Բաժին. Այլ Լուրեր

Բրազիլիա 2014. Նիդերլանդները ջախջախում է Իսպանիային` 5:1

Բրազիլիայում ընթացող Ֆուտբոլի Աշխարհի Առաջնության երկրորդ օրը կայացավ 3 հանդիպում:

Առաջին խաղում հանդիպեցին A խմբում հանդես եկող Մեքսիկայի և Կամերունի հավաքականները: Մեքսիկացի ֆուտբոլիստներին հաջողվեց մեկ գնդակի առավելությամբ հաղթանակ տոնել: Միակն գոլն իր հաշվին գրանցեց Մեքսիկայի հավաքականի հարձակվող Օրիբե Պերալտան:

Օրվա գլխավոր խաղում մրցեցին Իսպանիայի (աշխարհի չեմպիոն) և Նիդերլանդների հավաքականները` խումբ B: Այս խաղը 2010թ.-ի աշխարհի առաջնության եզրափակչի կրկնությունն էր: Խաղի հաշիվը կասկածելի 11 մետրանոց հարվածից, 27-րդ րոպեին բացեց Իսպանացիների կիսապաշտպան Խավի Ալոնսոն: 44-րդ րոպեին, գլխի հոյակապ հարվածով, հոլանդացիների հարձակվող Ռոբին Վան Պերսին հավասարեցրեց հաշիվը: Առաջին խաղակեսի ավարտին արձանագրվեք 1-1 հաշիվը:Սակայն այն ինչ կատարվեց երկրորդ խաղակեսում Իսպանիայի հավաքականի երկրպագուները դեռևս երկար կհիշեն: Խաղի 53-րդ րոպեին աչքի ընկավ Նիդերլանդների հարձակվող Արիեն Ռոբենը` 2-1: 65-րդ րոպեին խաղի հաշիվը 3-1 դարձրեց Ստեֆան Դե Վրիյը, այս գոլը չպետք է հաշվվեր, քանի որ Ռոբեն Վան Պերսին դարպասային հրապարակում խանգարեց Կասիլյասին ընդունելու գնդակը, ինչը հարձակում է դարպասապահի վրա: Հաշվելով այս գոլը` իտալացի մրցավար Ռիցոլին կարծես թե վերադարձրեց իր պարտքը սխալ նշանակված 11 մետրանոցի համար: 72-րդ րոպեին խաղի հաշիվը 4-1 դարձրեց Ռոբին Վան Պերսին: Խաղի 5-1 վերջնական հաշիվը ձևակերպեց Արիեն Ռոբենը` 5-1:

Երկրոդ օրվա եզրափակիչ հանդիպման շրջանակներում իրար հետ մրցեցին B խումբը ներկայացնող Չիլիի և Ավստրալիայի հավաքականները: Չիլիի հավաքականը 3-1 հաշվով հաղթանակ տարավ: Գոլերը խփեցին` Ալեքսիս Սանչես (12ր., Չիլի)` 1-0, Խորխե Վալդիվիա (14ր., Չիլի)` 2-0, Թիվ Քեհիլ (35ր., Ավստրալիա)` 2-1, Ժան Բոսեժուր` (92ր., Չիլի)` 3-1:

Նշենք, որ առաջնույան առաջին երկու օրերի հանդիպումները չափազանց գոլառատ են: Կայացած 4 խաղում խփվել է 15 գնդակ` 1 խաղում միջինը 3.75 գնդակ:

Այսօր, առաջնության երրորդ օրը, կկայանա 4 հանդիպում.

1. 20:00 Կոլումբիա – Հունաստան / Խումբ C

2. 23:00 Ուրուգվայ – Կոստա Ռիկա / Խումբ D

3. 02:00 Անգլիա – Իտալիա / Խումբ D

4. 05:00 Կոտ դ’Իվուար – Ճապոնիա / Խումբ C

Share