Բաժին. Այլ Լուրեր

Բրազիլիա 2014. մրցավարը` Գերմանիա – Պորտուգալիա խաղի գլխավոր հերոս

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության հինգերորդ օրը կայացավ երեք հանդիպում:

F խմբում կայացավ Իրան – Նիգերիա խաղը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 0-0 հաշվով: Այս խաղը կհիշվի որպես Բրազիլիա 2014-ի առաջին հանդաիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի: Այն կհիշվի նաև, որպես առաջնության առաջին գոլազուրկ հանդիպումը:

G խմբում կայացան Գերմանիա – Պորտուգալիա և Գանա – ԱՄՆ խաղերը:

Օրվա գլխավոր հանդիպումը Գերմանիա – Պորտուգալիա մրցավեճն էր: Խաղն ավարտվեց Գերմանացիների խոշոր հաշվով հաղթանակով` 4-0: Արդարության համար պետք է նշել, որ այս խաղի հաշիվը կարող էր բոլորովին այլ լինել, եթե չլինեին սերբ մրցավարի կոպիտ սխալները: Խաղի հաշիվը 12-րդ րոպեին կասկածելի 11 մետրանոցից բացեց Մյուլլերը: 32-րդ րոպեին այն կրկնապատկեց Հումելսը: Խաղի 37-րդ րոպեին դաշտից հեռացվեց Պեպեն և Պորտուգալիան մնաց 10 հոգով: Առաջին խաղակեսի վերջում կրկին աչքի ընկավ Մյուլլերը, ով նաև խփեց իր թիմի 4-րդ գնդակը` 78-րդ րոպե:

ԱՄՆ – Գանա խաղում առաջին րոպեին հաշիվը բացեցին ամերիկացիները` աչքի ընկավ Դեմփսին, 82-րդ րոպեին գանացիներին հաջողվեց հավասարեցնել այն, սակայն չորս րոպե անց Բրուքսը կրկին առաջ մղեց ԱՄՆ-ին: Այսպիսով ԱՄՆ հաղթանակ տարավ 2-1 հաշվով:

Այսօր` առաջնության վեցերորդ օրը, կկայանա 3 հանդիպում.

1. 20:00 Բելգիա – Ալժիր / Խումբ H
2. 23:00 Բրազիլիա – Մեքսիկա / Խումբ A
3. 02:00 Ռուսաստան – Հարավային Կորեա / Խումբ H

Առաջնության 5-րդ օրը գրանցվեց առաջին ոչ-ոքին և գոլազրուկ խաղը, սակայն ընդհանուր առմամբ փվեց 7 գնդակ: Մինչ այժմ կայացած 14 խաղում արդեն խփվել է 44 գնդակ` մեկ խաղում միջինը 3.14 գնդակ:

Share