Բաժին. Այլ Լուրեր

10 հետաքրքիր փաստ ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեկնարկել է, և արդեն իսկ կարելի է ասել, որ այն լի է անակնկալներով: Մինչ «որոշվում է» առաջնության հաղթողը, խաղերի ընթացքում արձաագրվում են նոր ու հետաքրքիր փաստեր և թվեր:

Ստորև Ձեզ ենք ներկայացնում 10 հետաքրքիր փաստ ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին.

  • Ֆուտբոլի աշխարհի նախորդ առաջնության ժամանակ ամբողջ աշխարհում սպառվել է շուրջ 2 մլն շիշ գարեջուր և 400 հազար հոթ-դոգ:
  • Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հեռուստացույցով ամենաշատ դիտում ապահովող թողարկումն է: 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը հեռուստացույցով դիտել է 715 մլն մարդ:
  • 1950 թվականին Բրազիլիա-Ուրոգվայ խաղի ժամանակ գրանցվել է ռեկորդ՝ մարզադաշում երկրպագուների թիվը գերազանցել է 199 հազարը:
  • Ֆուտբոլի աշխարհի առաջնության գնդակը «կազմված է» վեց մասից:
  • 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցում է 77 երկիր:
  • Կարմիր և դեղին քարտերն առաջին անգամ օգտագործվել են 1970 թվականին, Մեքսիկայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ:
  • Այս տարվա ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանիշը FUELCO-ն է:
  • Պելեն 1958 թվականին մասնակցել է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը և իր գնդակը խփել 17 տարեկանում:
  • Այս տարի առաջին անգամ կկիրառվի «գոլերի գրանցման» GoalControl-4D համակարգը:
  • ԱՄՆ-ում 1994 թվականին գրանցվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի «այցելության» ռեկորդ` 3,6 մլն երկրպագու:
Share