Բաժին. Այլ Լուրեր

Բրազիլիա 2014. Սուարեսն անկասելի է

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության ութերորդ օրը կայացավ երեք հանդիպում:

C խմբում կայացան Կոլումբիա – Կոտ դ’Իվուար և Ճապոնիա – Հունաստան խաղերը:

Կոլումբիա – Կոտ դ’Իվուար խաղն անչափ հետաքրքիր ստացվեց: Խաղի 64-րդ րոպեին Կոլումբիացիներին առաջ անցան հաշվի մեջ` աչքի ընկավ Ջեյմսը, 70-րդ րոպեին Քուինտերոն կրկնապատկեց հաշիվը: 74-րդ րոպեին Կոտ դ’Իվուարին հաջողվեց կրճատել հաշիվը` գոլը հեղինակեց Ժերվինյոն: Կոլումբիան հաղթեց 2-1 հաշվով:

Ճապոնիա – Հունաստան խաղում խփված գնդակներ չեզան` գրանցվեց ոչ-ոքի` 0-0:

D խմբում կայացավ օրվա կենտրոնական հանդիպումը` մարզադաշտ դրուս եկան աշխարհի երկու նախկին չեմպիոն` Ուրուգվայ – Անգլիա: Ուրուգվայի հավաքականում խաղադաշտ էր վերադարձել Լուիս Սուարեսը, ինչն էլ որոշիչ եղավ խաղի համար: Խաղի 39-րդ րոպեին հաշիվը բացեց Սուարեսը: 75-րդ րոպեին Ուեյն Ռունին հավասարեցրեց այն, սակայն 85-րդ րոպեին Ուրուգվային կրկին առաջ մղեց Սուարեսը: Ուրուգվայը հաղթանակ տարավ 2-1 հաշվով:

Ութերորդ խաղային օրվա արդյունքում առաջնությունից դուրս մնացած թիմեր չեղան: Անգամ Անգլիան, որը կրել է երկու պարտություն, դեռևս կարող է հայտնվել 1/8 եղարափակիչում:

Այսօր` առաջնության իններորդ օրը, կկայանա 3 հանդիպում.

1. 20:00 Իտալիա – Կոստա Ռիկա / Խումբ D
2. 23:00 Շվեյցարիա Ֆրանսիա / Խումբ E
3. 02:00 Հոնդուրաս – Էկվադոր / Խումբ E

Առաջնության 8-րդ օրը կայացած 3 խաղում խփվեց 6 գնդակ: Մինչ այժմ կայացած 23 խաղում արդեն խփվել է 66 գնդակ` մեկ խաղում միջինը 2.87 գնդակ:

Share