Բաժին. Այլ Լուրեր

Բրազիլիա 2014. Կոստա Ռիկա` չեմպիոնների սարսափ

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության իններորդ օրը կայացավ երեք հանդիպում:

D խմբում կայացավ Իտալիա – Կոստա Ռիկա հանդիպումը: Նշենք, որ մինչ այս երկու թիմերն ունեին մեկական հաղթանակ և այս խաղում հաղթողը 1/8-րդ եզրափակչի ուղեգիր կնվաճեր: Այս խաղում Կոստա – Ռիկան ապացուցեց, որ Ուրուգվայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը պատահական չէր: Ամբողջ խաղի ընթացքում Կոստա-Ռիկան որոշակի առավելություն ուներ և Իտալացիներին չթողեց մեծ վտանգներ ստեղծել իրենց դարպասի մոտ: Այս ամենի արդյունքն արձանագրվեց ցուցատախտակի վրա` Կոստա Ռիկան հաղթանակ տոնեց 1-0 հաշվով: Գոլը հեղինակեց Ռուբիսը` 44-րդ րոպե:

Այսպիսով «մահվան» խմբից 1/8-րդ եզրափակչի մեկ ուղեգիրը անսպասելիորեն նվաճեց Կոստա Ռիկան, իսկ երկրորդ ուղեգրի համար կպայքարեն Իտալիայի և Ուրուգվայի հավաքականները:

E խմբում կայացան Շվեյցարիա – Ֆրանսիա և Հոնդուրաս – Էկվադոր խաղերը:

Շվեյցարիա – Ֆրանսիա խաղն անչափ գոլառատ ստացվեց: 2-5 հաշվով հաղթանակ տոնեցին ֆրանսիացիները: 17-րդ րոպեին հաշիվը բացեց Ժիրուն, մեկ րոպե անց աչքի ընկավ Մատուիդին, 40-րդ րոպեին երրորդ գնդակը խփեց Վալբուենան, 67-րդ րոպեին գնդակ հեղինակեց 67-րդ րոպեին, ֆրանսիացիների հինգերորդ գոլը խփեց Սիսոկոն` 73-րդ րոպե: Շվեյցարացիների կողմից 81-րդ րոպեին աչքի ընկավ Դզամաիլին, իսկ 87-րդ րոպեին` Քսական:

Հոնդուրաս – Էկվադոր խաղն ավարտվեց Էկվադորցիների կամային հաղթանակով` 1-2: Խաղի հաշիվը բացեց Հոնդուրասը, 31-րդ րոպեին աչքի ընկավ Քոսթլին, ինչին Էկվադորը պատասխանեց Վալենսիայի երկու գնդակով` 34 և 65 րոպեներ:

Այսօր` առաջնության տասներորդ օրը, կկայանա 3 հանդիպում.

1. 20:00 Արգենտինա – Իրան / Խումբ F
2. 23:00 Գերմանիա – Գանա / Խումբ G
3. 02:00 Նիգերիա – Բոսնիա Հերցոգովինա / Խումբ F

Առաջնության 9-րդ օրը կայացած 3 խաղում խփվեց 11 գնդակ: Մինչ այժմ կայացած 26 խաղում արդեն խփվել է 77 գնդակ` մեկ խաղում միջինը 2.96 գնդակ:

Share