Բաժին. Այլ Լուրեր

Հետաքրքիր թվեր Բրազիլիա 2014-ից. ինչ արժե աշխարհի գավաթը և քանի մլրդ դոլարի գովազդ է վաճառվել

Ամերիկյան հայտնի Fortune պարբերականի կողմից պարտաստվել է մի տեսանյութ, որտեղ մեկտեղվել են Բրազիլիայում ընթացող աշխարհի ֆուտբոլի առաջնության մասին անչափ հետաքրքիր փաստեր և թվեր: Ներկայացնենք դրանք նաև ձեր ուշադրությանը:

Բրազիլիայում կա 2500 օդանավակայան, այս ցուցանիշով այն միայն հետ է ԱՄՆից:

Աշխարհի առաջնության մասնակցում է 32 թիմ:

Աշխարհի առաջնության ընթացքում կխաղացվի 64 խաղ:

Իսրայելի արտադրության 4 անօդաչու թռչող սարք մշտապես երկնքից հետևում է աշխարհի առաջնության իրադարձություններին:

Խաղերի անվտանգության համար ծախսվել է 855 մլն դոլար:

Բացման խաղի ընթացքում խաղի մասին գրվել է 12.2 մլն թվիթ:

Ամբողջ աշխարհում խաղերին հետևում է 3.2 մլրդ մարդ:

Խաղերի վաճառված տոմսերի թիվը 1.6 մլն է, միջին արժեքը` 100 դոլար:

Մարզադաշտերի կառուցման և վերանորոգման համար ծախսվել է 4 մլրդ դոլարից ավել գումար:

2010թ.-ի առաջնությանը վաճառվել է 750 000 լիտր գարեջուր և 390 600 հոթ-դոգ:

Սպասվում է, որ գովազդի ծավալը կկազմի 2.3 մլրդ դոլար:

Լաս Վեգասում ընդհանուր ծավալով 2.3 մլրդի խաղադրույք է կատարվել այն բանի վրա, որ ԱՄՆ կհաղթի առաջնությունում:

Աշխարհի գավաթի կշիռը մոտ 5.9կգ է, իսկ արժեքը` 10 մլն դոլար:

Share