Բաժին. Այլ Լուրեր

Բրազիլիա 2014. պորտուգալացիները միայն խաղի վերջին վայրկյաններին խուսափեցին պարտությունից

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության տասնմեկերորդ օրը կայացավ երեք հանդիպում:

G խմբում կայացավ ԱՄՆ – Պորտուգալիա խաղը: Այն անցավ անչափ համառ պայքարում և արդյունքում արձանագրվեց ոչ-ոքի` 2-2: 5-րդ րոպեին հաշիվը բացեց պորտուգալացի Նանին, 64-րդ րոպեին Ջոնսը հավասարեցրեց այն, իսկ 81-րդ րոպեին Դեմփսին առաջ մղեց ԱՄՆ հավաքականին: Մրցավարի ավելացրած ժամանակի 5-րդ րոպեին Վալերան 1 միավոր պարգևեց պորտուգալացիներին:

H խմբում կայացան Բելգիա – Ռուսաստան և Հարավային Կորեա – Ալժիր խաղերը:

Ռուսաստան – Բելգիա խաղում ընթանում էր համառ և հավասար պայքար, սակայն 88-րդ րոպեին բելգիացիներին հաջողվեց գնդակ խփել և հաղթել նվազագույն հաշվով:

Անչափ գոլառատ ստացվեց Ալժիր – Հարավային Կորեա խաղը: Առաջին խաղակեսում ալժիրցիները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին Կորեացիների դարպասը, երկրորդ խաղակեսում կորեացի ֆուտբոլիստները սկսեցին ավելի ակտիվ գործել և խփեցին երկու գնդակ, ինչին ալժիրցիները պատասխանեցին մեկով: Արդյունքում Ալժիրի հավաքականը հաղթանակ տարավ 4-2 հաշվով:

Այսօր` առաջնության տասներուերորդ օրը,  մեկնարկում են երրորդ, խմբային փուլի եզրափակիչ հանդիպումները, կկայանա 4 հանդիպում.

1. 20:00 Նիդերլանդներ – Չիլի / Խումբ B
2. 20:00 Ավստրալիա – Իսպանիա / Խումբ B
3. 00:00 Կամերուն – Բրազիլիա / Խումբ A
4. 00:00 Խորվաթիա – Մեքսիկա / Խումբ A

Առաջնության 11-րդ օրը կայացած 3 խաղում խփվեց 11 գնդակ: Մինչ այժմ կայացած 32 խաղում արդեն խփվել է 94 գնդակ` մեկ խաղում միջինը 2.94 գնդակ:

Share