Բաժին. Այլ Լուրեր

Բրազիլիա 2014. Մեքսիկան, Բրազիլիան, Նիդերլանդներն ու Չիլին 1/8-րդ եզրափակչում են

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության 12-րդ օրը կայացավ չորս հանդիպում` A և B խմբերի եզրափակիչ հանդիպումները:

A խմբում կայացան Կամերուն – Բրազիլիա և Խորվաթիա – Մեքսիկա խաղերը:

Կամերուն – Բրազիլիա խաղն ավարտվեց աշխարհի հնգակի չեմպիոնների հաղթանակով` 4-1: 17-րդ րոպեին հաշիվը բացեց Նեյմարը, 26-րդ րոպեին Կամերունցիները հավասարեցրին այն, աչքի ընկավ Մատիպը, 35-րդ րոպեին բրազիլացիներին կրկին առաջ մղեց Նեյմարը: 49-րդ րոպեին հաշիվը 3-1 դարձրեց Ֆրեդը, իսկ 84-րդ րոպեին աչքի ընկավ Ֆերնանդինյոն:

Անչափ լարված ստացվեց Խորվաթիա – Մեքսիկա խաղը, որում Մեքսիկացիներին հաջողվեց հաղթնաակ տոնել 3-1 հաշվով: Խաղի հաշիվը 0-0 էր մինչև 72-րդ րոպեն, երբ աչքի ընկավ մեքսիկացի Մարկեսը, 75-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Կվադրադոն: Մեքսիկացիների երրորդ գնդակը 82-րդ րոպեին հեղինակեց Հերնանդեսը: Խորվաթիայի հավաքականի միակ գնդակը 87-րդ րոպեին խփեց Պերիշիչը:

Այսպիով A խմբից 1/8 եզրափակիչ դուրս եկան Բրազիլիան և Մեքսիկան:

B խմբում կայացան Նիդերլանդներ – Չիլի և Ավստրալիա – Իսպանիա խաղերը:

Նիդերլանդներ – Չիլի խաղում հաղթանակ տոնեցին եվրոպացիները` 2-0: 77-րդ րոպեին աչքի ընկավ Ֆերը, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում Մեմֆիսը:

Ավստրալիա – Իսպանիա խաղում այս առաջնությունում իր առաջին հաղթանակը տոնեց Իսպանիան` 3-0: 36-րդ րոպեին աչքի ընկավ Դավիդ Վիլյան, 69-րդ րոպեին իսպանացիների երկրորդ գնդակը խփեց Տոռեսը, 82-րդ րոպեին իսպանացիների երրորդ գնդակը խփեց Մատան:

Այսօր` առաջնության տասներեքերորդ օրը,  խմբային փուլի եզրափակիչ հանդիպումները կկայանան C և D խմբերում.

1. 20:00 Իտալիա – Ուրուգվայ / Խումբ D
2. 20:00 Կոստա-Ռիկա – Անգլիա / Խումբ D
3. 00:00 Ճապոնիա – Կոլումբիա / Խումբ C
4. 00:00 Հունաստան – Կոտ դ’Իվուար / Խումբ C

Առաջնության 12-րդ օրը կայացած 4 խաղում խփվեց 14 գնդակ: Մինչ այժմ կայացած 36 խաղում արդեն խփվել է 108 գնդակ` մեկ խաղում միջինը 3 գնդակ:

Share