Բաժին. Այլ Լուրեր

Յուրա Մովսիսյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր կայացած կառավարության նիստի ընթացքում գործադիրի որոշմամբ ֆուտբոլի ՀՀ հավաքական թիմի անդամ Յուրա Մովսիսյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից:

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը հարձակվող է: Նա հանդիասնում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առանցքային խաղացողներից մեկը: Այժմ Մովսիսյանը հանդես է գալիս Մոսկվայի Սպարտակի կազմում:

Share