Բաժին. Այլ Լուրեր

Բրազիլիա 2014. Այսօր ավարտվում է խմբային փուլը

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության 14-րդ օրը կայացավ չորս հանդիպում` E և F խմբերի եզրափակիչ հանդիպումները:

F խմբում կայացան Նիգերիա – Արգենտինա և Բոսնիա – Իրան խաղերը:

նիգերիա – Արգենտինա խաղն ավարտվեց հարավամերիկացիների հաղթանակով` 2-3: Խաղի հաշվիը երրորդ րոպեին բացեց Լիոնել Մեսսին, մեկ րոպ անց Նիգերիացի Մուսան հավասարեցրեց այն, առաջին խաղակեսի վերջնամասում Մեսսին կրկին աչքի ընկավ, ինչն նիգերիացիները պատասխանեցին 47-րս րոպեին` կրկին աչքի ընկավ Մուսան: Արգենտինացիներին հաղթնակ բերեց Ռոխոյի կողմից 50-րդ րոպեին խփված գնդակը:

Բոսնիա – Իրան խաղում եվրոպացիները 3-1 հաշվով հաղթանակ տարան: 23-րդ րոպեին աչքի ընկավ Ջեկոն, 59-րդ րոպեին բոսնիացիների առավելությունը մեծացրեց Պյանիչը, 82-րդ րոպեին պարսիկներին հաջողվեց կրճատել հաշիվը` գոլը հեղինակեց Ռեզան, իսկ 83-րս րոպեին բոսնիացիների  երրորդ գնդակը խփեց Վրշաևիչը:

Այսպիով F խմբից 1/8 եզրափակիչ դուրս եկան Արգենտինան և Նիգերիան:

E խմբում կայացան Հոնդուրաս – Շվեյցարիա և Էկվադոր – Ֆրանսիա խաղերը:

Էկվադոր – Ֆրանսիա խաղում հաշիվն այդպես էլ չբացվեց` 0-0: Իսկ Հոնդուրաս – Շվեյցարիա խաղում եվրոպացիներին հաջողվեց խոշոր հաղթանակ տոնել` 0-3: Շվեյցարացիների երեք գոլն էլ հեղինակեց Շաքիրին` 6,31,71 րոպեներին:

Այսպիով E խմբից 1/8 եզրափակիչ դուրս եկան Ֆրանսիան և Շվեյցարիան:

Այսօր` առաջնության տասնհինգերորդ օրը,  խմբային փուլի եզրափակիչ հանդիպումները կկայանան F և G խմբերում.

1. 20:00 Պորտուգալիա – Գանա / Խումբ G
2. 20:00 ԱՄՆ – Գերմանիա / Խումբ G
3. 00:00 Ռուսաստան – Ալիժիր / Խումբ H
4. 00:00 Հարավային Կորեա – Բելգիա / Խումբ H

Առաջնության 14-րդ օրը կայացած 4 խաղում խփվեց 12 գնդակ: Մինչ այժմ կայացած 44 խաղում արդեն խփվել է 129 գնդակ` մեկ խաղում միջինը 2.93 գնդակ:

Share