Բաժին. Այլ Լուրեր

Բրազիլիա 2014. հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության 15-րդ օրը կայացավ չորս հանդիպում` G և H խմբերի եզրափակիչ հանդիպումները, որոնցով էլ անվատվեց խմբային փուլը:

G խմբում կայացան Պորտուգալիա – Գանա և ԱՄՆ – Գերմանիա խաղերը: ԱՄՆ – Գերմանիա խաղն ավատրվեց եվրոպացիների հաղթանակով` 1-0: Միակ գոլը հեղինակեց Մյուլլերը` 55-րդ րոպե: Պորտուգալիա – Գանա խաղում նույնպես հաղթանակ տոնեցին եվրոպացիները` 2-1: 31-րդ րոպեին ինքնագոլ գրանցեց Բոյեն, 57-րդ րոպեին  Գյանը հավասարեցրեց այն, իսկ 80-րդ րոպեին Քրիշտիանո Ռոնալդուն հաղթանակ բերեց Պորտուգալացիներին: Այսպիով G խմբից 1/8 եզրափակիչ դուրս եկան Գերմանիան և ԱՄՆ:

H խմբում կայացան Ռուսաստան – Ալիժիր և Հարավային Կորեա – Բելգիա խաղերը:Ռուսաստան – Ալժիր խաղում գրանցվեց ոչ-ոքի` 1-1: 6-րս րոպեին Կոկորինի կողմից խփած գնդակին աֆրիկացիները պատասխանեցին Սլիմանի գնդակով` 60-րդ րոպե: Հարավային Կորեա – Բելգիա խաղում նվազագույն հաշվով հաղեցին եվրոպացիները` 78-րդ րոպեին աչքի ընկավ Վերտոնգենը: Այսպիով H խմբից 1/8 եզրափակիչ դուրս եկան Բելգիան և Ալժիրը:

Առաջնության 15-րդ օրը կայացած 4 խաղում խփվեց 7 գնդակ: Մինչ այժմ կայացած 48 խաղում արդեն խփվել է 136 գնդակ` մեկ խաղում միջինը 2.83 գնդակ:

Ինչպես նշենցին, երեկ ավարտվեց խմբային փուլը, 1/8րդ եզրափակիչի զույգերը հետևյալն են.

1. 28 հուն. 20:00 – Բրազիլիա – Չիլի: 00:00 – Կոլումբիա – Ուրուգվայ:

2. 29 հուն. 20:00 – Նիդերլանդներ – Մեքսիկա: 00:00 – Կոստա-Ռիկա – Հունաստան:

3. 30 հուն. 20:00 – Ֆրանսիա – Նիգերիա: 00:00 – Գերմանիա – Ալժիր:

4. 1 հուլ, 20:00 – Արգենտինա – Շվեյցարիա: 00:00 – Բելգիա – ԱՄՆ:

Share