Բաժին. Այլ Լուրեր

Բրազիլիա 2014. Ջուլիո Ցեզարը փրկում է բրազիլացիներին

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության շրջանակներում կայացան 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները՝ Բրազիլիա – Չիլի, Կոլումբիա – Ուրուգվայ:

Բրազիլիա – Չիլի խաղը անչափ հետաքրքիր և լարված ստացվեց: Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց բրազիլացիների պաշտպան Դավիդ Լուիսը, ինչին էլ 32-րդ րոպեին պատասխանեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Խաղի հիմնական ժամանակն ավատրվեց ոչ-ոչքի 1-1 հաշվով: Լրացուցիչ ժամանակում ևս հաղթողն ի հայտ չեկավ: Տասնմեկ մեկտրանոց հարածաշարը չափազանց լարված ստացվեց՝ փայլելցին երկու երկրների դարպասապահները, սակայն որոշիչ պահին չիլիացի խաղացողի խփած գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին և Բրազիլիան դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Ավելնորդ չի լինի նշել, որ այս հանդիպումը առաջնության ամենալավ և դիտարժան հանդիպումներից մեկն էր:

Կոլումբիա – Ուրուգվայ խաղում կոլումբիացիների առավելությունն ակնհայտ էր, խաղն ավատրվեց նրանց հաղթանակով՝ 2-0 հաշվով: 28-րդ և 50-րդ րոպեներին աչքի ընկավ Ջեյմսը:

Այսպիով պարզ է 1/4 եզրափակչի առաջին զույգը՝ Բրազիլիա – Կոլումբիա:

Նշենք, որ առաջնությունում մինչ այժմ կայացած 50 խաղում արդեն խփվել է 140 գնդակ` մեկ խաղում միջինը 2.80 գնդակ:

Այսօր կկայանա 1/8 եզրափակիչի երկու հանդիպում.

1. 20:00 – Նիդերլանդներ – Մեքսիկա

2. 00:00 – Կոստա-Ռիկա – Հունաստան

 

Share