Բաժին. Այլ Լուրեր

Բրազիլիա 2014. Նիդերլանդերը մեծ դժվարությամբ անցան 1/4 եզրափակիչ

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության շրջանակներում կայացան 1/8 եզրափակչի հերթական հանդիպումները՝ Նիդերլանդներ – Մեքսիկա, Կոստա Ռիկա – Հունաստան:

Նիդերլանդներ – Մեքսիկա խաղն անչափ գրավիչ ստացվեց, և ավատրվեց եվրոպացիների կամային հաղթանակով՝ 2-1: Խաղի հաշիվը 48-րդ րոպեին բացեց մեքսիկացի Ջովանի Դոս Սանթոսը, նիդերլանդների ֆուտբոլիստներին միայն 88-րդ րոպեին հաջողվեց հավասարեցնել այն՝ աչքի ընկավ Սնեյդերը: Մրցավարի կողմից ավելացված ժամանակում տուգանային հրապարակում Արիեն Ռոբենին գցելու համար մրցավարը նշանակեց էէ մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց փոխարինման ելած Հունտելաարը:

Կոստա Ռիկա – Հունաստան խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1: 52-րդ րոպեին Ռուբիսի խփած գնդակին պատասխանեց Պապաստատոպուլոսը: Լրացուցիչ ժամանակը նույնպես հաղթողին ի հայտ չբերեց, իսկ 11 մետրանոց հարվածաարում բախտը ժպտաց Կոսա Ռիկային:

Այսպիով պարզ է նաև 1/4 եզրափակչի երկրորդ զույգը՝ Նիդերլանդներ – Կոստա Ռիկա:

Նշենք, որ առաջնությունում մինչ այժմ կայացած 52 խաղում արդեն խփվել է 145 գնդակ` մեկ խաղում միջինը 2.79 գնդակ:

Այսօր կկայանա 1/8 եզրափակիչի երկու հանդիպում.

1. 20:00 – Ֆրանսիա – Նիգերիա

2. 00:00 – Գերմանիա – Ալժիր

 

Share