Բաժին. Այլ Լուրեր

Բրազիլիա 2014. անչափ դժվարին փորձություններ Ֆրանսիայի և Գերմանիայի համար

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության շրջանակներում կայացան 1/8 եզրափակչի հերթական հանդիպումները՝ Ֆրանսիա – Նիգերիա, Գերմանիա – Ալժիր:

Նշենք, որ երկու հանդիպումներն էլ չափազանց լարված ստացվեցին և ֆավորիտների դերում հանդես եկող Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքանաններին պարզապես թեթև զբոսանք չէր սպասում:

Ֆրանսիա – Նիգերիա խաղում աֆրիկացիները գրեթե 80 րոպե հավասար պայքար մղեցին ֆրանսիացիների հետ, սակայն վերջիվերջո պարտվեցին՝ 2-0: 79-րդ րոպեին աչքի ընկավ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոգբան, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում ինքնագոլ գրանցեց նիգերիացի Յոբոն:

Գերմանիա – Ալժիր խաղում գերազանց տպավարություն թողեց Ալժիրի հավաքականը: Ամբողջ խաղի ընթացքում արաբ ֆուտբոլիստները ակտիվ պայքար էին մղում և փորձում ոչ միայն հակահարձակումներով գործել, այլ նաև դիրքային գրոհներ կազմակերպում: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով, լրացուցիչ ժամանակի 2-րդ րոպեին աչքի ընկավ Շրուլեն, իսկ վերջին րոպեին Օզիլը, մրցավարի կողմից ավելացված ժամանակում ալժիրցիներին հաջողվեց կրճատել մեկ գնդակը՝ աչքի ընկավ Ջաբուն: Խաղն ավարտվեց 2-1 հաշվով:

Այսպիով պարզ է նաև 1/4 եզրափակչի երրորդ զույգը՝ Գերմանիա – Ֆրանսիա:

Նշենք, որ առաջնությունում մինչ այժմ կայացած 54 խաղում արդեն խփվել է 150 գնդակ` մեկ խաղում միջինը 2.78 գնդակ:

Այսօր կկայանա 1/8 եզրափակիչի երկու հանդիպում.

1. 20:00 – Արգենտինա – Շվեյցարիա

2. 00:00 – Բելգիա – ԱՄՆ

 

Share