Բաժին. Այլ Լուրեր

Բրազիլիա 2014. ավարտվեց 1/8 եզրափակիչը՝ հայտնի են 1/4-ի բոլոր զույգերը

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության շրջանակներում կայացան 1/8 եզրափակչի վերջին հանդիպումները՝ Արգենտինա – Շվեյցարիա, Բելգիա – ԱՄՆ:

Արգենտինա – Շվեյցարիա խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով, խաղի ելքը որոշվեց ավելացված ժամանակի ավարտից երկու րոպե առաջ, երբ Լիոնել Մեսսիի փոխանցումից աչքի ընկավ Անխել Դի Մարիան՝ Արգենտինա հաղթեց 1-0:

Բելգիա – ԱՄՆ խաղում նույնպես հիմնական ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով: Ավելացրած ժամանակի 3-րդ րոպեին բելգիացիներին հաջողվեց բացել խաղի հաշիվը՝ գոլը հեղինակեց Դե Բրայնը,  105-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Լուկակուն, ինչին 107-րդ րոպեին պատասխանեց Գրինը: Խաղն ավարտվեց 2-1 հաշվով՝ Բելգիայի հաղթանակով:

Այսպիով պարզ է նաև 1/4 եզրափակչի չորրորդ զույգը՝ Արգենտինա – Բելգիա:

Նշենք, որ առաջնությունում մինչ այժմ կայացած 56 խաղում արդեն խփվել է 154 գնդակ` մեկ խաղում միջինը 2.75 գնդակ:

1/4 եզրափակիչի զույգերը հետևյալն են

Հուլիսի 4

1. 20:00 – Ֆրանսիա – Գերմանիա

2. 00:00 – Բրազիլիա – Կոլումբիա

Հուլիսի 5

1. 20:00 – Արգենտինա – Բելգիա

2. 00:00 – Նիդերլանդներ – Կոստա Ռիկա

Share