Բաժին. Այլ Լուրեր

Աշխարհի ամենամեծ ոսկե բնակտորները

Ներկայացնում ենք պատմությանը հայտնի ոսկու ամենամեծ բնակտորները: Ցավոք դրանցից շատերից միայն նկարներն ու պատճենված օրինակներն են մնացել: Սակայն դրանք էլ բավական են պատկերացնելու այն մարդկանց զարմանքը, ովքեր գտել են դրանք:

Welcome Stranger

Welcome Stranger բնակտորը հայտնաբերվել է 1869թ.-ի փետրվարի 5-ին, Ավստրալիայի Վիկտորիա նահանգում: Այն կշռում է 72.02կգ, իսկ չափսերը՝ 61×31 սմ:

Welcome

Welcome Stranger բնակտորը կշռում է 68 կգ, այն նույնպես հայտնաբերվել է Ավստրալիայի Վիկտորիա նախանգում՝ 1858թ. 9 հունիսի: Այս պահի դրությամբ բնակտորի ոսկու պարունակությունը կգնահատվեր 4 մլն դոլարից ավել, սակայն բնակտորների գնագոյացման մեջ քաշը միակ բաղադրիչը չէ: Բնակտորները միշտ էլ շատ ավելին թանկ են արժեցել, քան թե նույն քաշով և նույն մաքրության ձուլված ոսկին:

Hand of Feith

Hand of Feith բնակտորը հայտնաբերվել է 1980թ.-ին, կրկին Ավստրալիայի Վիկտորիա նահանգում: Բնակտորի քաշը 27.2 կգ է: Այն ցուցադրվում է Լաս Վեգասի Golden Nugget (Ոսկյա Բնակտոր) կազինոյում: Կազինոն բնակտորի համար վճարել է 1 մլն դոլար, այժմ դրա արժեքը 1.5 մլն-ից պակաս չէ:

Perth Mint

Perth Mint բնակտորը մինչ հիմա պահպանված մեծությամբ երկրորդ բնակտորն է: Բնակտորի քաշը 23.21 կգ է: Բնակտորի միայն ոսկու պարունակության արժեքը 1.3 մլն դոլար է: Բնակտորը գտնվել է Արևմտյան Ավստրալիայում 1995թ.-ին՝ հանքափորի կողմից, ով մի քանի տարի թաքցրել է այն իր մահճակալի տակ և փորձել գնորդ գտնել ԱՄՆ-ում: Սակայն բնակտորը հայտնաբերվել է և այժմ պատկանում է Ավստրալական հանքարդյունաբերական ընկերությանը: 2000թ.-ից բնակտորը ներկայացված է հանրային ցուցադրության:

Alaskan Gold Rush

Alaskan Gold Rush բնակտորները ԱՄՆ Ալյասկա նահանգում 1899թ.-ից սկսած Ոսկյա Տենդի ընթացքում գտնված ամենամեծ բնակտորներն են: Բնակտորները երեքն են՝ 3կգ, 5.1կգ և 2.7կգ քաշերով: Գտնվելու պահին դրանք արժեցել են՝ 1998$, 3367$ և 1794$: Այժմ դրանց ընդհանուր արժեքը կկազմեր 300 000 դոլարից ավել:

Cindy’s Pride

Cindy’s Pride բնակտորը գտնվել է Hand of Faith բնակտորի գտնված վայրից 500 մետր հեռավորության վրա՝ Ավստրալիա, Վիկտորի նահանգ: Բնակտորը գտնվել է 1985թ.-ին: Բնակտորի քաշը 5կգ է: Այն վաճառվել է 91 000 դոլարով, այժմ միայն ոսկու պարունակությունը կարժենար 250 000 դոլար:

Fricot

Fricot բնակտորը գտնվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում՝ Ոսկե Տենդի ժամանակ՝ 1865թ.: Այն երկար տարիների ընթացքում կորսված է համարվել: Սակայն 1943թ.-ին բնակտորը հայտնաբերվել է Կալիֆորնիայի հանքարդյունաբերության թանգարանի պահեստի արկղերից մեկում: 2012թ.-ին այն փորձել են գողանալ, սակայն չեն կարողացել շրջանցել ազդանշանային համակարգը: Բնակտորի արժեը 2 մլն դոլար է:

Share