Բաժին. Այլ Լուրեր

2014թ.-ի աշխարհի ամենաթանկ 10 մեքենան

Lamborghini Veneno Roadster

Գինը՝ 4.5 մլն դոլար: Արտադրման երկիր՝ Իտալիա: Շարժիչ՝ 6.5 լիտր, 12 մխոց: 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 2.9 վայրկյանում: Առավելագույն արագությունը՝ 356 կմ/ժ: 2014թ.-ին կարտադրվի սույն մոդելի միայն 9 օրինակ:

Bugatti Veyron 16.4 Grand Sport Vitess

Գինը՝ 2.5 մլն դոլար: Արտադրման երկիր՝ Ֆրանսիա: Շարժիչ՝  8 լիտր, 16 մխոց: 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 2.6 վայրկյանում: Առավելագույն արագությունը՝ 411 կմ/ժ: 2013թ.-ի դեկտեմբերի դրությամբ արտադրվել է Veyron-ի 400 օրինակ, նախատեսվում է արտադրել ևս 50 օրինակ: Նշենք, որ այս մոդելը աշխարհի ամենաարագ ռոդսթերն է:

Koenigsegg Agera S

Գինը՝ 1.52 մլն դոլար: Արտադրման երկիր՝ Շվեդիա: Շարժիչ՝  5 լիտր, V-8: 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 2.9 վայրկյանում: Առավելագույն արագությունը՝ 411 կմ/ժ: Koenigsegg-ը այժմ նախապատրաստվում է թողարկել One:1 նոր մոդելը, որն ըստ լուրերի կարժենա 2.85 մլն դոլար:

Hennessey Venom GT

Գինը՝ 1.52 մլն դոլար: Արտադրման երկիր՝ Միացյալ Թագավորություն: Շարժիչ՝  7 լիտր, V-8: 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 2.7 վայրկյանում: Մեքենան 300 կմ/ժ արագությունը զարգացնում է 13.63 վայրկյանում, ինչն էլ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Սույն մոդելից վաճառվել է միայն 11 օրինակ, ընկերությունը նախատեսում է ընդհանուր առմամբ թողարկել 29 օրինակ:

Porsche 918 Spyder

Գինը՝ 845 000 դոլար: Արտադրման երկիր՝ Գերմանիա: Շարժիչ՝  4.6 լիտր, V-8, գումարած երկու էլեկտրական շարժիչ: 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 2.5 վայրկյանում: Մեքենայի ամենաթանկ տարբերակը կարժենա 929 000 դոլար: Էլեկտրական շարժիչների միջոցով այն կարողանում է անցնել 30 կմ:

Ferrari F12berlinetta

Գինը՝ 315 888 դոլար: Արտադրման երկիր՝ Իտալիա: Շարժիչ՝  6.3 լիտր, V-12: 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 3.1 վայրկյանում: Առավելագույն արագությունը՝ 339 կմ/ժ:

Rolls-Royce Phantom Extended Wheelbase

Գինը՝ 298 000 դոլար: Արտադրման երկիր՝ Միացյալ Թագավորություն: Շարժիչ՝  6.75 լիտր, V-12: 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 5.8 վայրկյանում: Մոդելը մեքենաների ներկայացուցչական դասի առաջատարներից մեկն է:

Bentley Mulsanne

Գինը՝ 298 900 դոլար: Արտադրման երկիր՝ Միացյալ Թագավորություն: Շարժիչ՝  6.75 լիտր, V-12: 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 5.1 վայրկյանում: Նույնպես մեքենաների ներկայացուցչական դասի առաջատարներից մեկն է:

Aston Martin Vanquish

Գինը՝ 279 995 դոլար: Արտադրման երկիր՝ Միացյալ Թագավորություն: Շարժիչ՝  6 լիտր, V-12: 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 4.1 վայրկյանում: Առավելագույն արագությունը՝ 294 կմ/ժ:

Mercedes-Benz CL65 AMG Coupe

Գինը՝ սկսվում է 215 500 դոլարից: Արտադրման երկիր՝ Միացյալ Թագավորություն: Շարժիչ՝  6 լիտր, bi-turbo V-12: 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 4.2 վայրկյանում: Առավելագույն արագությունը՝ 299 կմ/ժ:

Share