Բաժին. Այլ Լուրեր

Google-ը գործարկել է Gmail-ի հայերեն տարբերակը

Google-ը գործարկել է Gmail էլեկտրոնային փոստի համակարգի հայերեն տարբերակը: Հայերենի հետ միասին ավելացվել է ևս 12 լեզու: Այս մասին, հղում կատարելով Google-ի պաշտոնական բլոգին, հայտնում է Mashable-ը:

Մինչ այս Gmail-ը հասանելի է 58 լեզվով, այժմ թիվը հասցվել է 71-ի: Google-ում նշում են, որ այժմ Gmail-ն իրենց մայրենի լեզվով կարող են օգտագործել համակարգում գրանցվածների 94%-ը:

13 նոր լեզուներն են՝ Աֆրիկանս, Հայերեն, ադրբեջաներեն (անհայտ լեզու), Չինարեն (Հոնկ Կոնգ), Ֆրանսերեն (Կանադա), Վրացերեն, Գալիցերեն, Խմեր, Լաո, Մոնղոլերեն, Նեպալերեն, Սինհալա և Զուլու:

Share