Բաժին. Այլ Լուրեր

Բրազիլիա 2014. երբ ֆուտբոլային տոնը վերածվում է ողբերգության

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության շրջանակներում կայացավ 1/2 եզրափակչի առաջին հանդիպումը՝ Բրազիլիա – Գերմանիա:

Այս խաղում Գերմանիան պարզապես ջախջախեց բրազիլացիներին: Զարմանալի է, բայց 1/2 եզրափակչում գրանցվեց առաջնության ամենախոշոր հաշիվը՝ 1-7: Հաշիվը 11-րդ րոպեին բացեց Մյուլերը, 23-րդ րոպեին աչքի ընկավ Կլոզեն, ով միաժամանակ դարձավ աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկու՝ 16 գնդակ: 24 և 26-րդ րոպեներին դուբլի հեղինակ դարձավ Կլոսը, իսկ 29-րդ րոպեին հաշիվը 5-0 դարձրեց Խեդիրան: Երկրորդ խաղակեսը շատ ակտիվ սկսեցին Բրազիլիայի ֆուտբոլիստները, սակայն նրանք անփութորեն կորցրեցին Գերմանիայի դարպասը գրավելու 3-4 պահ, իսկ գերմանացիները շարունակում էին գոլեր խփել: 69 և 79-րդ րոպեներին աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Շրուլեն: Բրազիլացիների կողմից միակ գոլը հեղինակեց Օսկարը՝ 90-րդ րոպե:

Նշենք նաև, որ բրազիլացի երկրպագուները ահավոր վիճակում էին, և պատահական չէ այն, որ խաղից հետո Բրազիլական մի շարք քաղաքներում զանգվածային անկարգություններ են եղել՝ վառվել են մեքենաներ, կոտրվել խանութների ցուցափեղկեր:

Այսօր կեսգիշերին կկայանա 1/2 եզրափակչի երկրորդ հանդիպումը՝ Արգենտինա – Նիդերլանդերը:

Նշենք, որ առաջնությունում մինչ այժմ կայացած 61 խաղում արդեն խփվել է 167 գնդակ` մեկ խաղում միջինը 2.74 գնդակ:

Share