Բաժին. Այլ Լուրեր

Բրազիլիա 2014. եզրափակիչ՝ Գերմանիա – Արգենտինա, կդառնա արդյոք Մեսսին Մարադոնա

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության շրջանակներում կայացավ 1/2 եզրափակչի երկրորդ հանդիպումը՝ Արգենտինա – Նիդերլանդներ:

Նշենք, որ այս խաղը Բրազիլիա – Գերմանիա խաղի հակապատկերն էր: Ամբողջ խաղի ընթացքում ընթացավ դիրքային և զգուշավոր պայքարում: Լրացուցիչ ժամանակում նույնպես թիմերը չկարողացան հաջողության հասնել և նշանակվեց 11 մետրանոց հարվածաշար, որի ընթացքում էլ ավելի ուժեղ գտնվեցին Արգենտինացիները:

Այսպիսով, մենք ականատես կլինենք 1986 և 1990 թվականների եզրափակիչների կրկնությանը, որտեղ կհանդիպեն աշխարհի եռակի չեմպիոն Գերմանիան և երկակի չեմպիոն Արգենտինան: Հիշեցնենք, որ 1986թ.-ի Մեքսիկայում կայացած առաջնությանը հաղթեց Արգենտինան՝ 3-2, իսկ չորս տարի անց՝ Իտալիայում կայացած առաջնության ընթացքում հաղթանակ տոնեցին գերմանացիները:Հիշեցնենք, որ առաջնության մեկնարկից առաջ Լիոնել Մեսսին նշել, որ իր համեմատությունը մեծն Մարադոնայի հետ կընդունի միայն այն ժամանակ, երբ հաղթի Աշխարհի առաջնությունում:

Եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին, ժամը 23:00: Մինչ եզրափակիչը կկայանա նաև երրորդ տեղի համար անդիպումը, որտեղ կմրցեն Բրազիլիան և Նիդերլանդները՝ 12 հուլիսի, կեսգիշեր:

Նշենք, որ առաջնությունում մինչ այժմ կայացած 62 խաղում արդեն խփվել է 167 գնդակ` մեկ խաղում միջինը 2.69 գնդակ:

Share