Բաժին. Այլ Լուրեր

Մարկ Ցուկերբերգը 1 մլն եվրո արժողությամբ սպորտային շքեղ մեքենա է գնել

Facebook-ի հիմնադիր-տնօրեն Մարկ Ցուկերբերգը պատրաստվում է գնել իտալական Pagani Huayra սպորտային մեքենան, որի վաճառքը Հյուսիսային Ամերիկայում մեկնարկել է մի քանի օր առաջ: Լուրերի համաձայն Ցուկերբերգն արդեն մուծել է մեքենայի ձեռք բերման համար անհրաժեշտ կանխավճարը:

Նշենք, որ մեքենայի գինը կազմում է 1 մլն եվրո, այն արտադրվում է տարեկան 20 օրինակից ոչ ավել: Մեքենան զինված է Mercedes-Benz շարժիչով, այն 100 կմ/ժ արագությանը հասնում է 3.3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 370 կմ/ժ:

Նշենք նաև, որ Ցուկերբերգը նախկինում թանկարժեք սպորտային մեքենաներ չի ունեցել, նրա նախկին մեքենաները եղել են Golf GTI, Honda Fit և Acura TSX:

Share